Հանրապետությունից փետրվարի 15-ի դրությամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն
EconomicsՀայաստանի Հանրապետությունից փետրվարի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ թվում արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։