2-ամյա երեխան ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու մահացել
SocietyNEWS.am-ը գրում է.
Կոտայքի մարզում փետրվարի 13-ին 2-ամյա աղջիկ է ընկել երկրորդ հարկից ու մեկ օր անց մահացել:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, որտեղ երեխան տեղափոխվել է ընկնելուց հետո:
Երեխան քնած է եղել սենյակում, որը գտնվել է տան երկրորդ հարկում: Երբ ընտանիքի անդամները մոտը չեն եղել, վեր է կացել, քայլել դեպի աստիճաններն ու ընկել երկրորդ հարկից: Ընտանիքի անդամները նրան գտել են առաջին հարկի հատակին ընկած, ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: