Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել դիտահորերի ու անձրևատարների մաքրման աշխատանքները
SocietyԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 38 դեպքի մասով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է համապատասխան ծառայությունների հետ համատեղ արդեն իսկ մեկնարկել գետերի հուների, ինչպես նաև դիտահորերի ու անձրևատարների մաքրման աշխատանքները: