Դեմոդե թրենդներ, որոնք արդեն ձանձրացրել են
LifestyleWnews.am-ը գրում է.
2016-ի թրենդների մասին արդեն խոսել ենք, շատ են հագուստները, որոնք ստացել են երկրորդ հնարավորություն և 2015- ից տեղափոխվել են 2016, օրինակ՝ բաց ուսերը: Միևնույն ժամանակ, կան թրենդներ, որոնք այնքան են տարածվել, այնքան հաճախ են հանդիպում փողոցներում, Instagram -ի նկարներում, յուրաքանչյուր երկրորդ աղջկա հագին, որ հասցրել են մի լավ ձանձրացնել ու պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել դրանցից:
Wnews.am-ն առանձնացրել է 2016-ի դեմոդե թրենդները: 
Լաքապատ, բարձրակրունկ, կլոր ծայրով և դիմացի հատվածը պլատֆորմայով կոշիկները վատ երազ են հիշեցնում: Այս կոշիկներն այնքան հաճախ ենք տեսնում փողոցներում, ինչ որ երեկույթների ժամանակ, որ դրանք չեն կարող դուր գալ, դրանք իսկապես արդեն ձանձրացրել են : Այս կոշիկները վաղուց արդեն նորաձև չեն, չնայած շատերը համառորեն գնում են դրանք:

Նույնը կարելի է ասել պլատֆորմայով կեդերի մասին: Այո, դրանք նորաձև էին, բայց, փառք Աստծո, արդեն ոչ: Անհնար էր դուրս գալ փողոց և չհանդիպել այսպիսի կեդերով 9-10 աղջկա: Անհնար էր թերթել Instagram-ը և չտեսնել այսպիսի կեդերով 20-30 նկար: Այս կեդերը նույնպես դուրս են նորաձևությունից և ճիշտ կլինի ազատվել դրանցից:
Հովարավոր գլխարկ. Կեպկա. Ինչի հետ եք ասոցացնում զարդերով, փայլերով, տարբեր պրինտներով, տառերով կեպկա կրող աղջիկներին, մենք՝ R&B երգչուհու հետ, ով մնացել է 2000-ականներում: Սովորաբար կեպկաները համադրվում են բարձր պլատֆորմով կեդերի հետ ու ստանում ենք միանգամից երկու դեմոդե դետալ՝ մեկ կերպարում:
Մեծ, վառ գույներով կարճ վզնոցներ. Այո դրանք գեղեցիկ են, բայց այնքան շատ են ու ամենուր՝ հեռուստատեսությամբ, համացանցում, փողոցում: Վերնաշապիկ + ա-լյա Shourouk վզնոց համադրությամբ լուսանկար ունի յուրաքանչյուր աղջիկ: Դրանք նույնպես արդեն ձանձրացրել են և համարվում են դեմոդե:
Մորթյա ժիլետներ. Նորաձևության բլոգերները դրանք կրում էին 2012թ-ին՝ լայնեզր գլխարկներով և վերնաշապիկներով: 4 տարիների ընթացքում այս ժիլետներն այնքան տարածվեցին, որ հասցրեցին ձանձրացնել բոլորին:

KENZO և CELINE բլուզներ. Որքան հաճախ էինք տեսնում այս բլուզները: Այնքան հաճախ, որ դրանք արդեն ձանձրալի են: Ավելի նախընտրելի է պարզ , առանց պրինտի սպիտակ բլուզը, քան համընդհանուր CELINE-մանիան:

Արհեստական ծաղիկներով աբադոկներ. Այո, Լանա Դել Ռեյը հիասքանչ էր այսպիսի աբադոկով իր Born To Die երգի տեսահոլովակում: Բայց դա 2010-ին , իսկ հիմա մենք 2016- ում ենք: Հասկանում եք, 6 տարի, անընդհատ ու ամենուր տեսնել այս աբադոկները իսկապես ձանձրալի է: Չնայած դրան, շատերը իրենց տոնական միջոցառումներում կամ ֆոտոշարքերում, շարունակում են օգտագործել վաղուց ադեն դեմոդե այս աքսեսուարը:
