Աղջկա բնավորությունն ըստ աչքերի գույնի
LifestyleԱսում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը… Տեսնենք, թե ինչ են ասում աղջիկների աչքերի գույնն իրենց բնավորության մասին:
Կանաչ աչքեր.
Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից: Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում:
Մուգ շագանակագույն (սև) աչքեր.
Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են: