Երևանում կկայանա Նորայր Մեհրաբյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ
SocietyՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան): Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյան: