Կյանքի 7 ոսկե կանոն
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Կյանքում այնքան պարզ բաներ կան, որոնք կյանքը դարձնում են այնքան ըմբռնելի և օգնում հաշտ ու համերաշխ ապրել, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է մի ամբողջ կյանք ապրել:
Ներկայացնում ենք ժողովրդական խոսքի մի քանի վառ օրինակ, որոնք ցույց են տալիս կյանքի այդ պարզությունը, որը հասկանալով՝ թվում է, թե ամեն ինչ իր տեղն է ընկնում:
1. Երեք բան երբեք ետ չես բերի` ժամանակը, խոսքը, հնարավորությունը:
2. Երեք բան պետք չէ կորցնել` հանգստությունը, հույսը, պատիվը:
3. Երեք բան կյանքում առավել արժեքավոր են` սերը, համոզմունքը, վստահությունը:
4. Երեք բան կյանքում անկայուն են` իշխանությունը, հաջողությունը, կարողությունը:
5. Երեք բան, որ բնորոշում են մարդուն` աշխատանքը, ազնվությունը, ձեռքբերումները:
6. Երեք բան, որ կործանում են մարդուն` գինին, հպարտությունն ու չարությունը:
7. Երեք բան, որ ամենից դժվար է ասել` «Ես սիրում եմ քեզ», «Ների՛ր», «Օգնի՛ր ինձ»: