Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը շուրջ 250 հազար դոլար Է ստացել Վրաստանի կառավարությունից
SocietyՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը 2015 թվականին 600 հազար լարի (մոտավորապես 250 հազար դոլար) ֆինանսական օգնություն է ստացել Վրաստանի կառավարությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախաձեն, որը փետրվարի 15-ին տարեկան հաշվետվություն Է ներկայացրել կատարված աշխատանքի մասին:
Նա նշել Է, որ 2016 թվականին կրոնական միավորումներին պետության կողմից հատկացված ֆինանսական օգնությունը կազմել Է 4 մլն 500 հազար լարի (1,8 մլն դոլար): Անցյալ տարի համանման ցուցանիշը կազմել Է 3 մլն 500 հազար լարի (1,4 մլն դոլար):
Այդ գումարից մոտավորապես 890 հազար դոլարը հատկացվել Էր Վրաստանի մուսուլմանական համայնքին, շուրջ 162 հազար դոլար՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու համայնքին, ավելի քան 131 հազար դոլար՝ Վրաստանի հրեական համայնքին:
Նշած գումարները նախատեսված են հոգեւորականների աշխատավարձի եւ նրանց կրոնական գործունեության, կրոնական շինությունների վերականգնման, կրոնական միավորումների կենցաղային ծախսերի, մշակութային եւ բարեսիրական գործունեության համար, հաղորդել Է Sputnik-ը: