Samsung-ն անոնսից մեկ շաբաթ առաջ ցուցադրել Է Galaxy S7-ը
SocietyԻնդոնեզիայում Samsung-ի ստորաբաժանումը YouTube-ում հրապարակել Է տեսագրություն, որտեղ կարելի Է տեսնել Galaxy S7 առաջատար սմարթֆոնը, որի նախնական ցուցադրությունը պետք Է կայանա այս շաբաթվա վերջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսահոլովակն իրենից ներկայացնում Է գովազդ. դրանում ցուցադրված Է, թե ինչպես Է ինդոնեզացի նետաձգուհի Դելի Թրիսյադինդան մարզվում՝ օգտագործելով Samsung-ի նոր սմարթֆոնը:
Ընկերության հաջորդ առաջատարն արտաքինից նման Է անցյալ տարվա Galaxy S6-ին եւ S6 Edge-ին: Եթե դատելու լինենք գովազդային հոլովակից, գաջեթը կլինի «ջրակայուն»: Բացի դրանից, տեսագրության մեջ կարելի Է նկատել, որ մարզուհին օգտագործում Է դյուրակիր հենակալ, որը թույլ Է տալիս սմարթֆոնը լիցքավորել անհաղորդալար եղանակով:
Galaxy S6-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա փետրվարի 21-ին Բարսելոնի Mobile World Congress-ի շրջանակներում: