Լեոնարդո Դի Կապրիոն վերականգնել է հարաբերությունները Ռիհաննայի հետ
Lifestyle1in.am-ը գրում է.
Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ` մոդել Քելի Ռորբախից բաժանվելուց հետո Լեոնարդո Դի Կապրիոն կրկին հանգստություն է փնտրում երգչուհի Ռիհաննայի գրկում: Ճիշտ է` դերասանն ինքը դա ժխտում է, իրենց հարաբերությունները անվանելով միայն ընկերական, հայտնում է 7days.ru-ն:
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ վերսկսել է հարաբերությունները: Դի Կապրիոն նկատվել է Նյու Յորքում Ռիհանայի կազմակերպած էքսկլյուզիվ երեկույթի ժամանակ: Ականատեսների խոսքերով` նրանք այդ ամբողջ ժամանակ զբաղվել են սիրախաղով, սակայն միջոցառումից հեռացել են առանձին-առանձին: Այնպես որ ենթադրել, թե Լեոնարդոն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ իրեն զույգ կընտրի բարբադոսյան երգչուհուն, երևի չարժե: