Մայր բուհում բացվեցին անվանի ակադեմիկոսների կիսանդրիները
SocietyԵրևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում փետրվարի 16-ին տեղի ունեցավ անվանի ակադեմիկոս
«Նպատակ ունենք հավերժացնել մեծ բանասերների անունը, գործը և այն ներդրումը, որ նրանք են ունեցել հայոց լեզվի և հայ գրականության մեջ: Կարևոր է, որ հայ ուսանողը ծանոթ լինի նրանց վաստակին, իմանա, որ հայ բանասիրության ասպարեզում հենց այսպիսի ականավոր մարդիկ են գործել»,- նշեց հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Նրա խոսքով անվանի գրականագետների վաստակը ոչ միայն գեղարվեստական, այլև գիտական արժեք ունի: Նրանք գրում էին ընթերցվելու համար և արժանի են ունենալու կիսանդրիներ` իրենց իսկ աշխատած կրթօջախներում:
«Այսօր իսկապես նշանակալի օր է: Թամրազյան, Ջրբաշյան, Տերտերյան. անուններ, որ սերունդներ են դաստիարակել, նրանք արժանի են հիշվելու»,- նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա կարծիքով` այս բանասերները հետք են թողել մեր հասարակության կյանքում,մեր երկրի գիտության և կրթության ասպարեզում: Կիսանդրիների բացումն էլ երախտահատույց լինելու քայլ է նրանց չափազանց մեծ գործի համար:
«Այսօր մենք բոլորս նվիրված ենք կրթական գործին, բայց կրթությունը չի կարող ծիլեր տալ, առանց անցյալի ավանդույթներն ու արժեքները հիշելու: Շատ հուզիչ է, որ հիշում ենք մեր ուսուցիչներին և նրանց թողած ժառանգությունն իսկապես մեզ համար ուղենիշ է»,-նշեց Էդվարդ Ջրբաշյանի դուստր Աշխեն Ջրբաշյանը:
Մեկ տարի առաջ համալսարանում տեղադրվել էր Գուրգեն Սևակի կիսանդրին, իսկ առաջիկայում կտեղադրվեն Մկրտիչ Մկրյանի և Հովհաննես Բարսեղյանի կիսանդրիները: