Ապշեցուցիչ 13 փաստ Հնդկաստանի մասին՝ լուսանկարներով
LifestyleՀնդկաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որն ունի նաև աշխարհի մեծությամբ երկրորդ բնակչությունը:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ այսպիսի տվյալներով ասիական այս հսկա պետությունը մեծ դեր կարող է խաղալ համաշխարհային ասպարեզում՝ հաշվի առնելով երկրի ճանապարհների ցանցը, սպառողական ծախսերը կամ երիտասարդ բնակչությունը:
Համենայն դեպս՝ Հնդկաստանը որոշ լայնածավալ խնդիրներ ունի, ինչպիսիք են ինքնասպանությունն ու ճանապարհային վթարները: Պարբերականն ի մի է բերել մի շարք վիճակագրական փաստեր Հնդկաստանի մասին:
1. Հնդկաստանի ճանապարհային ցանցն այնքան երկար է, որ կարող է Երկրի շուրջ պտտվել ավելի քան117 անգամ: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4.7 մլն կմ և մեծությամբ երկրորդն է աշխարհում: Երկրի շրջանագիծը կազմում է 40.075 կմ:

2. Նյու Դելիի օդն ամենաաղտոտվածն է աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նյու Դելիի օդի աղտոտվածության մակարդակը գնահատել է 2.5 միկրոմետր, ինչը նշանակում է, որ մեկ խորանարդ մետր օդին 152 գրամ աղտոտված մասնիկ է հասնում, ինչը չափազանց վտանգավոր է թոքերի համար: Դա Պեկինի օդի աղտոտվածության մակարդակից 3 անգամ ավելին է:

3. Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:

4. 2012-ին Հնդկաստանում յուրաքանչյուր 3 րոպեն մեկ մեկ մարդ է մահանում ճանապարհներին: Ճանապարհային վթարների հետևանքով 138,258 մարդ է զոհվել 2012-ին:

5. Հնդկաստանը 2020-ին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ազգը: 2020-ին Հնդկաստանի բնակչության միջին տարիքը կկազմի 29:

6. Հնդկաստանն սպառում է ողջ աշխարհում սպառվող վիսկիի կեսը: 2012-ին Հնդկաստանում 1.2 մլրդ լիտր վիսկի է սպառվել:

7. Հնդկաստանը տարեկան կտրվածքով 415 մլն դոլարի արժողությամբ վարսեր է արտահանում: Հնդիկները նվիրաբերում են իրենց մազերը եկեղեցիներում՝ որպես հոգևոր նվեր, հատկապես՝ նրանք, ովքեր չեն կարող գումար կամ թանկարժեք իրեր նվիրաբերել: Ամեն օր շուրջ 40000 ուխտագնաց նվիրաբերում է իր մազերը:

8. Հնդկաստանի 25 ամենահարուստ անձանց համատեղ եկամուտը կազմում է 174.8 մլրդ դոլար, որը հավասար է Ուկրաինայի ՀՆԱ-ին:

9. Հնդկաստանի տարածքի 25 տոկոսը վերածվում է անապատի: Դա հավասարազոր է 3 Միացյալ Թագավորության չափսին: Տեղումների փոփոխվող համակարգը հանգեցրել է երկրի 81 մլն հետկար տարածքի անապատացմանը:

10. Սպառողական ծախսերը Հնդկաստանում կեռապատկվեն 2020-ին՝ 991 մլրդ դոլարից հասնելով 3.6 տրիլիոն դոլարի:

11. 2012-ին Հնդկաստանում 135,445 մարդ ինքնասպան է եղել: Ամենաշատը ինքնասպանություն գործում են Պուտտուչչերիում, որտեղ 100000 մարդու համար ինքանսպանությունների տոկոսը կազմում է 36.8:

12. Հնդկաստանն ունի ավելի քան 275 մլրդ տոննա ածխի պաշար: Հաջորդ 20 տարում Հնդկաստանը կարող է շրջանցել ԱՄՆ-ին՝ դառնալով աշխարհում երկրորդ ամենախոշոր ածուխ սպառողը:

13. Հնդկաստանն անցյալ տարի 4-րդ ամենավտանգավոր երկիրն էր լրագրողների համար: 2013-ին 13 թղթակից է սպանվել Հնդկաստանում: Հնդկաստանն այս կատեգորիայում հաջորդում է Սիրիային, Իրաքին և Ֆիլիպիններին:

Աղբյուր` Tert.am