Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական խնդիրների լուծման համար պետությունը հատկացնում է ավելի քան 928 մլն դրամ
EconomicsՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներին որպես պետական աջակցություն հատկացնելու է 928,871.2 հազար դրամ` բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգու մ :
Մասնավորապես, վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (2), Վայոց Ձորի (5) և Տավուշի մարզերի (24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Գումարի բաշխումը համապատասխան մարզերի միջև իրականացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը՝ գույքահարկի և հողհարկի մասով 2013 թվականի համայնքային բյուջեներով պլանավորված ցուցանիշները, իսկ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման համար կողմնորոշիչ չափաքանակներ են հանդիսացել բաժանորդների կողմից կատարված ծախսերը: