Ֆեյսբուքը դարձել է գյումրեցի երիտասարդի ականջը կտրելու պատճառ
LifestyleAravot.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Վերջինս գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում. տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել:
Մեր տեղեկություններով, ոստիկանությունը մինչ այս ժամը զննում է տեղանքը՝ երիտասարդի ականջը գտնելու ակնկալիքով: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, Տ.Ա.-ի հետ վիճաբանելու ու նրա ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝