Ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին. Դիանա Գրիգորյանը՝ «Առաջնորդները» հեռուստասերիալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Արմենիա» հեռուստաընկերությամբ «Առաջնորդները» հեռուստասերիալի մեկնարկն արդեն տրված է: Չնայած այս սերիալը երկար ժամանակ է, ինչ հասանելի էր համացանցում, այնուամենայնիվ, հեռուստատեսային մեկնարկով այն վարկանիշային սանդղակում առաջին հորիզոնականում է. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հեռուստասերիալի սցենարի հեղինակ, գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը.
««Առաջնորդները» հեռուստասերիալի ցուցադրումից հետո թեկուզ մեկ օրվա արդյունքների մասին խոսելիս մենք կարող ենք խոսել թվերով, որոնք արձանագրված են՝ «Առաջնորդները» հեռուստատեսային վարկանիշային սանդղակում եղել է առաջին տեղում, ինչի համար ուրախ եմ, թեպետ, չեմ կարող չասել նաեւ, որ այդ հաջողությունը սպասելի էր, որովհետեւ մեր թիմն ամեն բան արել է հեռուստադիտողին գոհացնելու համար: Իհարկե, բացառապես բոլորին գոհացնել չենք կարող, բայց երջանիկ ենք ու շատ շնորհակալ հեռուստադիտողի այն շրջանակին, որոնց շնորհիվ գնահատվեց մեր աշխատանքը»,- նշեց Դիանա Գրիգորյանը:
Քանի որ «Առաջնորդները» հեռուստասերիալը ամիսներ շարունակ համացանցում հասանելի լինելուց հետո սկսեց հեռարձակվել «Արմենիա TV»-ով, կարծիք կա, թե հեռուստասերիալն արդեն ավարտվել է: Այս հարցին ի պատասխան սցենարի հեղինակը նկատեց. «Ոչ, հեռուստասերիալը ավարտված չէ, այն զուգահեռ նկարահանվում է, հիմա համացանցում կա 97 սերիա, որոնք հեռարձակվում են Միացյալ Նահանգների հեռուստադիտողի համար: Առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ»:
Շարունակությունը՝ այստեղ: