Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՏԿԱԻՆ Երևանի ստորաբաժանումներն ամփոփել են 2015թ. կատարած աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է և կարևորված: 

«Ամենակարևոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ, երևանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է և դա բոլորիս համար ամենաբարձր գնահատականն է: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ: Ձեռքբերումներն, անշուշտ, առկա են ու տեսանելի, սակայն դրանցով բավարարվել պետք չէ ու, համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում այս և հաջորդող տարիներին ևս մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու կարձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների», - նշել է Տարոն Մարգարյանն ու հաշվի առնելով հաշվետվության մեջ հնչեցված որոշ դիտարկումները` առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կգույքագրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց համատեղ լուծումն առավել համակարգված կազմակերպելու նպատակով:

Քաղաքապետը  մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: «Ձեռքբերումներով հանդերձ՝ մենք իսկապես շատ անելիքներ ունենք և պետք է մեր հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք դրանք ևս իրականություն դարձնել: Անշուշտ, երկու կառույցների միջև ձևավորված է արդյունավետ ու հաջողված համագործակցություն, ինչը, վստահ եմ, բոլոր ուղղություններով կշարունակվի նաև առաջիկա տարիներին»,- նշել է Արմեն Երիցյանը:

Ամփոփիչ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին պարգևատրել է Երևանի զինանշան խորհրդանիշով:

2015 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի, ոմանք էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի անվանական ժամացույցով:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին: 

Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են ՀՀ ՏԿԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:  

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun