Ադրբեջանի արտաքին առեւտրի ծավալը նվազել է 41 տոկոսով
Economics2016 թվականի հունվարին Ադրբեջանի առեւտրային գործողությունների ծավալը կազմել է 1 մլրդ 99 մլն 884,38 հազար ԱՄՆ դոլար, ինչը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 40,62 տոկոսով փոքր է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է marja.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:
Նշվում է, որ 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանից արտահանումը նվազել է 50 տոկոսով, իսկ ներկրումը` 23 տոկոսով: