Կառավարությունը մտադիր է ստեղծել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝ բնակչության առողջության պահպանում և բարելավումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, հիվանդությունների կանխարգելումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում: