10 պատճառ՝ լրագրողի սիրահարվելու համար
LifestyleBlog.pressfeed.ru-նյութ է հրապարակել` որո՞նք են առավելությունները, երբ սիրահարվել եք լրագրողի:
1. Նրանք հարգում են փոխադարձ ազնվությունը. աշխատանքի տարիներն օգնում են լրագրողներին զգալ սուտը, այնպես որ` անկեղծ եղեք:
2. Նրանք հարուստ աշխարհայացք ունեն. նյութեր պատրաստելու համար լրագրողները ստիպված են լինում զանազան թեմաներ ուսումնասիրել:
3. Եթե նրանք խոստանում եմ որևէ գործ ավարտել երեքշաբթի, ապա այդպես էլ կլինի. քանի որ նրանք պարտաճանաչ են:
4. Նրանք վարպետորեն են պլանավորում իրեննց գործերը. երբեք չեն մոռանա ծննդյան օրը կամ ձեզ համար կարևոր այլ իրադարձության:
5. Նրանք ամեն բան լուրջ են ընդունում. եթե օրինակ, պատրաստվում եք հանգստի մեկնել, նրանք նախօրոք կգտնեն ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան:
6. Նրանք միշտ գիտեն՝ ու՞ր կարելի է գնալ, տեղյակ են՝ որտեղ ինչ նոր ակումբ է բացվել, և արժե՞, արդյոք այնտեղ գնալ:
7. Նրանք չեն վախենում փոփոխություններից. լրագրողի կյանքը փոփոխությունների մշտական շարան է: Ամեն օր ռեպորտաժների համար պետք է հորինել նոր թեմաներ, հարմարվել նոր սոցիալական, քաղաքական պայմաններին:
8. Նրանք շատ վճռական են. լրագրողները սովոր են գործել արագ:
9. Նրանք ամենուր իրենց մարդիկ ունեն հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որի հետ ժամանակին հարցազրույց են արել, բանկի տնօրեն և այլք...
10. Նրանք լավ հեռանկարներ ունեն՝ ձեր ընտրյալը ողջ կյանքը չէ, որ լրագրող է աշխատելու, հնարավոր է շուտով խմբագիր դառնա կամ տեղափոխվի այլ ոլորտ: