Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 5.2%. Կարեն Ճշմարիտյան

Society

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


Նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ 2015թ. ընթացքում էկոնոմիկայի նախարարության ջանքերն հիմնականում ուղղվել են. տնտեսության մրցունակության բարձրացման կարողությունների և հնարավորությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը, ՓՄՁ-ների զարգացման աջակցության ընդլայնմանը, տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդմանը: Ըստ նախախարի՝ Համաշխարհային տնտեսության տարեսկզբի զարգացումների համատեքստում, միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվել են Հայաստանի 2015թ. տարեկան ՀՆԱ կանխատեսումները (Համաշխարհային բանկ` 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ` -1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` -1.5%): Ու չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների` 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 3.5% աճ, ընդ որում, համախառն առաջարկը ձևավորվել է հիմնականում ի հաշիվ արտահանելի ճյուղերի: Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ՝ 2015թ.հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության:


Նախարար Ճշմարիտյանի խոսքով՝ տնտեսական առումով տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, սակայն անգամ այս իրավիճակում 2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը նշված պայմաններում նույնպես կարելի է ձեռքբերում համարել:


Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ արդյունաբերության ոլորտում գրանցված 5,2% աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել տարվա ընթացքում իրականացված պետական-մասնավոր հատված համակարգված աշխատանքը և որոշ նախաձեռնություններ, այդ թվում՝  արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով. 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել  արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերություններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություն:


Կ. Ճշմարիտյանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի 2016. հունվարի 13-ի որոշմամբ ստեղծված  Արտահանման աջակցման խորհուրդ նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:


Զեկուցվել է նաև, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների  կողմից կկատարվի 17 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի շուրջ 160 նոր աշխատատեղ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն, որոնց գործունեության ընթացքում ակնկալվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 80 նոր աշխատատեղերի ստեղծում:


Նախարար Ճշմարիտյանը հայտնել է, որ անցած տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հաջող տարի է եղել. ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետներ, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%:  Ըստ նրա՝ 2015թ. հաջողությամբ գործարկվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արտոնությունների տրամադրումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Ստեղծվել են ոլորտի 79 սկսնակ ընկերություններ և 329 նոր աշխատատեղեր:


Տեղեկացվել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից և «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ կողմից  ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225  նոր ստեղծվող և արդեն գործող տնտեսվարող սուբյեկտների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ` մոտ 10% տոկոսադրույքով: Վարկերի 89%-ը տրամադրվել է 10 մարզերում, իսկ 10%-ը Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է նաև, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ, ինչպես նաև վերադարձել են նախկինում շուկան սպասարկողները. Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT: 2015թ. թռիչքների հաճախականությունը 2013թ. համեմատ  աճել է 3%-ով, իսկ  ուղևորոհոսքը` 11%-ով: 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվը կազմել է 21:

 

ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է,  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է  Թռիչքների անվտանգության պետական ծրագիրը:  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում 2015 թվականին ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները բարձր են միջին համաշխարհային ցուցանիշներից:

 

Դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տարբեր  ուղղություններով ծավալուն աշխատանք է կատարվել: Նա կարեւորել  է Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը եւ նշել, որ   տնտեսական հարցերով բանակցային գործընթացը դրված է բարձր հիմքերի վրա:  Ըստ վարչապետի՝  արդյունաբերական աճի տեմպերի ապահովման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ  նույնպես մեծ  աշխատանք է կատարվել: Գործադիրի ղեկավարը կարեւորել է  նախարարության աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցած լուրջ առաջընթացի, արտաքին տնտեսական հարաբերությունների  դիվեսիֆիկացման  աստիճանի էական բարձրացման, տեսչական բարեփոխումների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ծավալի աճի գրանցման գործում:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors