Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվելու են նոր բարեփոխումներ
EconomicsՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագիրը:
Նշված նախագծերի փաթեթն ընդգրկված են գործադիրի փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Վերանայված ռազմավարության նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) նոր շրջանակը (ՊԾՖՀ-PEFA 2015):
Ըստ ֆինանսների նախարարության, այս մեթոդն ունի առավելություններ, քանի որ այն համապարփակ է և հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում` պլանավորված նպատակների նկատմամբ:
Նախագծերի կարգավորման հիմնական նպատակն է ապահովել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, որը հնարավոր կլինի իրականացնել ողջամիտ ժամկետներում: