Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ականանետ է կիրառել
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակո րդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: