Մի՛ նայեք հայկական հեռուստատեսություն, դեպրեսիայի մեջ կընկնեք
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե նորմալը մարդը հայկական հեռուստատեսություն դիտի, ասենք ոչ թե զուտ հետաքրքրությունից դրդված ստուգելու աղբի և թունավորվածության աստիճանը, ոչ թե համընդհանուր գաղջի թանձրությունը զգալու համար, ոչ թե նայի ինչպես բժիշկը հիվանդի գեմարոյին, այլ հանկարծ փորձի այդ վարակին լուրջ մոտենալ ու պարբերաբար նստի դրա առջև, ապա երկաթյա առողջություն ունենալու դեպքում անգամ շարքից դուրս կգա, կհիվանդանա...
Հ.Գ. Մի նայեք, Աստված սիրեք մի՛ նայեք:
Նույնիսկ համացանցում էլ, որ տեղադրում են այդ վարակը, առհամարեք, շրջանցեք և մյուսներին էլ զգուշացրեք այդպես վարվեն, այս կարգի գրություններ ուղարկեք: Մարդիկ մեղք են, շարքից դուրս կգան, դեպրեսիայի մեջ կընկնեն...