Ձգտու՞մ ես առավել արդյունավետության, միացրու-անջատիր, անջատիր-միացրու…
BlogԳարիկ Քոչինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կառավարության նիստում այսօր քննարկվելու է արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները տարանջատելու հարցը:
Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:
ՈւՇԱԳՐԱՎ Է, որ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի նիստում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելու անհրաժեշտությունը հիմնավորելիս ներկայացվել էր, թե
նպատակը՝ ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելն է:
Ձգտու՞մ ես առավել արդյունավետության, միացրու-անջատիր, անջատիր-միացրու…