Մեր գլխավոր խնդիրն այն չէ, որ գիրք չենք կարդում
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էն որ անընդհատ գրում են՝ «10 գիրք ինքնազարգացման համար», կամ «10 գիրք, որոնք պարտադիր պետք է կարդալ», ինչպես միշտ, պտտվում են ճշմարտության շուրջ, բայց դրան չեն հասնում:
Ճշմարտությունն այն է, որ պարտադիր է ոչ թե կարդալը, այլ պարտադիր է ինչ-որ բաներ հասկանալը:
Մեր գլխավոր խնդիրն այն չէ, որ գիրք չենք կարդում: Մեր խնդիրներն առաջանում են նրանից, որ կարևոր ինչ-որ բաներ չենք հասկանում: Չենք հասկանում այնքան խորապես, որ պատկերացնենք դրանց կարևորությունը, արդիականությունը և այլն:
Ի վերջո, մեր կյանքը նախաքաղաքակրթական է, որովհետև առավելապես մշակութային է, որովհետև մենք վերարտադրում ենք մտածողության և վարքի ինչ-որ նորմեր և ավանդույթներ՝ առանց հասկանալու դրանց օգուտն ու վնասը, արդիականությունը կամ ժամանակավրեպ լինելը: Դա հաղթահարելու համար պետք է սկսել հասկանալ: Եվ գործել՝ համապատասխան: