Արտահանողների ԱԱՀ-ն վերադարձնելու համար կառավարությունը հատկացրեց 4 միլիարդ դրամ
EconomicsՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու համար:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գործադիրի նիստում նշեց, որ ընդունված որոշմամբ ՀՀ 2016թ. պետական բյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվում է ս.թ. առաջին եռամսյակ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ճիշտ է համարում ընդունված որոշումը: «Իրոք, այդ 4 միլիարդը լուրջ շրջանառու միջոց է բիզնեսի համար, այն կնպաստի նաև տնտեսության զարգացմանը: Գործարարները կկարողանան այս միջոցներով ակտիվացնել շրջանառու միջոցներ և փորձել նաև դրանով տնտեսությունն ակտիվացնել,- ասաց ՀՀ վարչապետը: