Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը շատ լավ է
SocietyԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում բուժում ստացող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը շատ լավ է: Այս մասին տեղեկացրել է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Այս պահի դրությամբ նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Դեռևս դուրս գրման որոշում չի կայացվել: Հիշեցնում եմ, որ Գալուստ Սահակյանը դուրս կգա հիվանդանոցից, երբ բժիշկները համապատասխան որոշում ընդունեն: ԱԺ նախագահը ստանում է դեղորայքային բուժում»,-հայտնել է Բաբայանը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում: Այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում: