Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ոսկու շուկայում՝ ավազակային հարձակո՞ւմ, թե՞...
SocietyԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մակյանի նախագահությամբ շարունակվեց դատական գործի քննությունը ըստ Հովհաննես Մանուկյանի և Գարիկ Խուդավերդյանի մեղադրանքի: Վերջիններս մեղադրվում են Ոսկու շուկայի արհեստանոցներից մեկի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում տուժողները ցուցմունք էին տվել և դատարանը սահմանել էր ապացույցների հետազոտման կարգ, համաձայն որի՝ տուժողների ցուցմունքից հետո պետք է հետազոտվեին գործում եղած ապացույցներն ու հետո նոր դատարանը կլսեր ամբաստանյալներին: Սակայն դատական նիստի ընթացքում Հովհաննես Մանուկյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը միջնորդեց ու ապացուցեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը իրավունք է վերապահում ամբաստանյալին ցուցմունք տալ ցանկացած ապացույց ներկայացնելուց հետո: Դատախազն առարկեց Տ. Սարգսյանի միջնոդության վերաբերյալ՝ ասելով, որ նախապես սահմանվել է ապացույցների հետազոտման կարգն ու փոփոխման համար հիմքեր չկան: Դատավորը բավարարեց միջնորդությունը, որից հետո ամբաստանյալ Հոհաննես Մանուկյանը ցուցմունք տվեց և դատարանին հայտնեց, որ ավազակային հարձակման փոխարեն եղել է պատք ու պահանջի վերաբերյալ վեճ:
Պարզվում է՝ Հ. Մանուկյանի մտերիմն իր միջոցով պատվեր է տվել Գարիկ Խուդավերդյանին պատրաստել ոսկյա զարդ: Ըստ ամբաստանյալի՝ Գ. Խուդավերդյանը պատվերն ընդունելով ու գումարը վերցնելով՝ ուշացրել է ոսկյա զարթի պատաստելն ու հանձնելը, այդ իսկ պատճառով կողմերի միջև անընդհատ խոսակցություններ են առաջացել: Ուստի Հովհաննես Մանուկյանը որոշել է վերջակետ դնել հարցին և գնալ Գ. Խուդավերդյանի աշխատավայր՝ ոսկու արհեստանոց, և Գ. Խուդավերդյանի գործատուից պահանջի գումարը: Նա զանգել է Խուդավերդյանի գործատուին ու ներկայացել որպես Արթուր և պայմանավորվել Գ. Խուդավերդյանի հետ հանդիպել փողոցում, սակայն հանդիպում այդպես էլ տեղի չի ունեցել Հ. Մանուկյանը հեռացել է հանդիպման վայրից: Դրանից հետո Հ. Մանուկյանը կրկին որոշել է հանդիպել Գ. Խուդավերդյանի տնօրենի հետ այդ իսկ նպատակով բարձրացել է արհեստանոց, որտեղ էլ հանդիպել է Գ. Խուդավերդյանին և հենց այդտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանություն, քաշքշոց: Վիճաբանությունից հետո Հ. Մանուկյանը հեռացել է տարածքից: Ամբաստանյալ Հ. Մանուկյանը դատարանին հայտնեց, որ եթե ինքն ունենար ավազակային հարձակում կատարելու ցանկություն, ապա կիրականացներ դա և չէր հեռանա տարածքից բոլորին տեսանելի ճանապարհով:
Ամբաստանյալի ցուցմունքը լսելուց հետո` հաջորդ տական նիստին, դատարանը կլսի վկաներին:
Ի. Սահակյան