«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները մասնակցում են խեցեգործություն դասընթացների
SocietyՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արհեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, դասընթացներին մասնակցում են 35 դատապարտյալներ: