Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Culture

Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանի «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ» ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Գործչի դստեր` Սոֆյա Սարյանի խոսքով` ժողովածուն սպասված էր, և նրա ստեղծման հարցը քննարկվում էր դեռ Արաքսի Սարյանի կենդանության օրոք:

«Ավաղ, նա չհասցրեց դա անել: Ես իմ պարտքը համարեցի կազմել ժողովածու այն բոլոր նյութերից, որոնք նա հրատարակել էր կամ գրանցել իր արխիվում: Կարևոր է պահպանել և սերունդներին փոխանցել Արաքսի Սարյանի` որպես մեր երաժշտագիտական մտքի լավագույն ավանդների ժառանգորդի խոսքը:

Նա կարողանում էր ամեն մի երաժշտի, կոմպոզիտորի, կատարողի արժևորել, գնահատել, բնութագրել այնպես, որ նա երևար իր նշանակությամբ և ներդրմամբ: Միևնույն ժամանակ`դիտում էր հայ երաժշտական մշակույթի համատեքստում: Նեցուկ էր իսկականին և ճշմարիտին»,- նշեց նա:

Սոֆյա Սարյանի համոզմամբ`այն ուղղված է հատկապես երիտասարդաներին, որպեսզի նրանք ծանոթանան մեր կոմպոզիտորներին:

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանի խոսքով` Արաքսի Սարյանի ներկայությունը շատ նշանակալից է եղել մեր երաժշտական-հասարկական կյանքում:

«Նա իրեն դրսևորել է և' իբրև գիտնական, և' հրապարակախոս, և' դասախոս, և' գրաքննադատ : Վարել է բազմակողմանի գործունեություն: Կարծում եմ, որ գիրքը կգտնի իր ընթերցողին, և օգտակար կլինի հատկապես երիտասարդ երաժշտագետների համար`սովորեցնելով, թե ինչպես պետք է շարադրել գիտական խոսքը: Ժողովածուում նրա ամբողջ գործունեությունն է`60-ականներից մինչև վերջին հրապարակումները: Նրա ուշադրության կենտրոնում է եղել ազգային երաժշտական մշակույթն իր բոլոր դրսևորումներով»,-շեշտեց նա`հավելելով, որ գրեթե որևէ կողմ չի մնացել Սարյանի գիտական հետաքրքրություններից դուրս:

«Սա առաջին հետմահու ժողովածուն է: Գիրքը բաղկացած է չորս բաժիններից»,-հավելեց Աննա Արևշատյանը:

Շնորհանդեսին հաջորդեց համերգային հատվածը:

Արաքսի Սարյանը հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետը մասնակից էր Հայաստանի երաժշտական կյանքի բոլոր ոլորտներում կատարվող գործընթացներին։ Մանկավարժի, գիտնականի ու հասարակական գործչի՝ շուրջ հիսուն տևած աշխատանքային ուղին ընթացավ երաժշտական դպրոցներում, Ռադիոկոմիտեում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում։ Արաքսի Սարյանն անցել է երաժշտագիտական լուրջ դպրոց ` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ:

Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղել է Հայ քաղաքային երգը: 1960-ականներին Ազգագրության ինստիտուտում նա սկսեց զբաղվել հայ երաժշտագիտության համար դեռևս չուսումնասիրված այս թեմայով: Իր գործունեությամբ լուսաբանեց ու հարթեց հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստի բազմաթիվ խնդիրներ: Այդ են վկայում տասը մենագրությունը, գրքերի թարգմանությունները, շուրջ հիսուն գիտական հոդվածները, բազմաթիվ հրապարակումները պարբերական մամուլում, զեկուցումները հայաստանյան և միջազգայի ն գիտաժողովներում:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts