Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ԱԱԾ-ի 2015թ. կատարված աշխատանքների ամփոփիչ նիստին
SocietyՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության ԿԱ Ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել 2015թ. գերատեսչության կողմից կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: