Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահը խորհրդակցությունների շարք է սկսել գործընկեր երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարների վերաբերյալ

Economics

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք:

Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի փետրվարի 19-ի խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակար գ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ես պարբերաբար արտաքին քաղաքականության հարցերով հանդիպում եմ ոլորտի պատասխանատուների հետ և բնական է, որ այդ ընթացքում առանձին հանդիպումներ եմ ունենում արտերկրում մեր դեսպանների ու միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այսօրվա մեր հանդիպման ձևաչափը փոքր-ինչ այլ է. այն դառնալու է մշտական աշխատանքային ձևաչափ և նպատակ ունի բարձրացնելու մեր դեսպանների հաշվետվողականության աստիճանը: Եվ երկրորդ, որ քիչ կարևոր չէ՝ քննարկելու դեսպանի կողմից բարձրացված հարցերը, խնդիրն երը, որոնք խոչընդոտում են մեր հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելուն: Պարո՛ն Թումանյան, այսօր աշխատանքը սկսում ենք Ձեզանից, և կցանկանայի, որպեսզի Դուք հանգամանալից զեկույց ներկայացնեք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօրվա մեր հարաբերությունների վիճակի և այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը:

Կցանկանայի, որպեսզի Դուք մեզ տեղեկացնեք հետևյալ խնդիրների մասին. առաջին՝ բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նախկինում գործադրված պատժամիջոցները կամ խոչ ընդոտները վերացնելուց հետո մեծ հնարավորություններ են բացվում, և բազմաթիվ ոլորտներում նախանշվում են նոր ծրագրեր: Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին: Ակնհայտ է, որ այստեղ մենք մեր անելիքը պատկերացնում ենք, ոչ միայն պատկերացնում ենք, այլ սկսել ենք նաև շատ գործնական քայլեր: Մեր ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացրել ենք հարյուրավոր միլիոններ, որպեսզի կարողանանք մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ, և այն ճանապարհը, որ այսօր մեր տրանսպորտն անցնում է հինգուկես ժամում՝ երկու անգամ կկրճատվի: Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետև, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Երկրորդ խնդիրը, որ կցանկանայի ուշադրության արժանանար՝ մեր համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: Անշուշտ, այդ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, բայց հիմա մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կոնկրետությունը մեծ է և շատ խոստումնալից: Այստեղ ևս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես և նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով:

Հաջորդ հարցը, որ կցանկանայի Ձեր զեկույցի ուշադրության կենտրոնում լիներ՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններն են, առավել ևս, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ էլ պետք է հասկանանք՝ որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության գործարար շրջանակների ակնկալիքները, մենք հավելյալ ի՞նչ պետք է անենք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու և իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և նաև՝ ԵՄ տարածքներում իրացնելու, որովհետև մեն ք ունենք շատ նպաստավոր առևտրային ռեժիմներ:

Հաջորդ հանգամանքը, որ մեզ համար դարձյալ կարևոր է՝ ապրանքների և տրանսպորտի անարգել մուտքն է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ 80 միլիոնանոց մեծ հնարավորություններով վճարունակ շուկա: Դա մեզ համար կարող է լինել շատ մեծ խթան ոչ միայն Հայաստանի գործարարների, այլ նաև արևմտյան երկրների գործարարների համար: Ընդ որում` արևմտյան երկրների գործարարները, ովքեր պետք է ներդրումներ կատարեն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ունեն նաև հնարավորություններ Հայաստանը որպես հանգրվանային հարթակ դիտարկելու և իրենց գործունեությունը Իրանի Իսլամակա ն Հանրապետությունում ծավալելու համար:

Խորհրդակցության այս ձևաչափը կարևորվում է նաև նրանով, որ մենք արդեն որոշում ենք կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով: Կարծում եմ, սա շատ կարևոր է, որպեսզի այս կառույցում այդ մարդիկ մեր Էկոնոմիկայի նախարարության զարգացման գործակալության և մնացած նախարարությունների հետ միասին կարողանան համակարգել ու մեր ջանքերն ուղղել մեկ ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում ներգրավվելու են նաև միջպետական բոլոր հանձնաժողովները, և քննարկվելու են այն խնդիրները, որոնք վերաբերում են տնտեսական հարցերին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Արտաշես Թումանյանը նախ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առանցքային խնդիրներից մեկը քննարկելու հնարավորության համար և վստահեցրել, որ դեսպանությունն իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-իրանական օրակարգային կարևորագույն խնդիրներն առաջ մղելու, լուծելու ուղղությամբ:

«Մեծարգո՛ Նախագահ, Ձեր հանձնարարականի համաձայն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը եղել են մշտական հսկողության տակ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ այս պահին դրանց մի մասը կատարման ընթացքում է: Ես հետագայում իմ խոսքում ավելի մանրամասն կանդրադառնամ որոշ ծրագրերի հարցադրումներին, որ կուզենայի այս ձևաչափով արծարծվեր, բայց մի քանի նախնական բան կուզենայի այս պահին ասել: Առաջինը նշեմ, որ կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը, որը մեզ համար համակարգային նշանակություն ունի ամբողջ էկոնոմիկայի, էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալի աշխատանքի համար՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումն է, որի ֆինանսավորման հարցը լուծվել է նաև Ձեր ջանքերով: Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ, և 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի: Սա մեզ համար կարևոր նորություն է:

Հաջորդ խնդիրը կապված է մեր տրանսպորտային միջանցքի հետ: Այն մեզ համար արմատական նշանակություն ունի: Երբ վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, զանգվածային լրատվության միջոցների առջև պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: Դա կարևոր հայտարարություն էր, որը նաև տեղավորվում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ:

Ուզում եմ նաև մի հարցի անդրադառնալ, որին Դուք, պարոն Նախագահ, հղում կատարեցիք, և որը Ձեր հանձնարարականների մեջ է մտնում: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք հետևյալ սկզբունքների վրա՝ մեր տարածաշրջանում երկու կարևորագույն քաղաքական իրողություններ են տեղի ունեցել, առաջին՝ Իրանի նկատմամբ վերացվել են միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, և երկրորդ, որը մեզ համար շատ կարևոր է՝ մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ անդամ: Սա մեզ համար սկզբունքային է մեր տնտեսական խնդիրները կառուցելու համար»,-զեկույցի սկզբում ասել է Իրանի Իսլամական Հանրապե տությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine