Ստանկևիչը բավարարվեց վաստակած վարկանիշային 32 միավորով
BlogԱրամ ՈՒգուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դյուսելդորֆում (Գերմանիա) երեկ մեկնարկեց ձյուդոյի հեղինակավոր մրցաշարերից մեկի՝ «Մեծ մրցանակի» մրցաշարքի 2-րդ մրցաշարը՝Judo Grand-Prix Duesseldorf 2016 –ն,որին 86երկրի 546 մարզիկ է մասնակցում,այդ թվում 339 ձյուդոյիստ , 207 ձյուդոյիստուհի : Օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող այս կարևոր ստուգատեսին մասնակցում են ՀՀ 3 մարզիկներ ՝ 2ձյուդոյիստ , ու 1 ձյուդոյիստուհի:
Երեկ մրցաշարի մրցումային 1-ին օրը տատամի ելան ՀՀ ներկացուցիչներից երկուսը՝ օլիմպիական ուղեգերերի հավակնող 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանն ու 52կգ քաշային ԺաննաՍտանկևիչը: Վերջինս 27 ձյուդոյսստուհիների պայքարում 1/16-րդ փուլում հուսադրող մեկնարկ ունեցավ ու ընդամենը 1 րոպե 3վրկ-ում առավել քան վստահ՝ մաքուր հաղթանակ տարավ իպոնով Գերմանիան ներկացնող Ինես Բեյշմիդի նկատաամբ: Հաջորդ ՝1/8-րդ փուլում Ժաննային բաժին էր ընկել բավական ուժեղ մրցակցուհի՝ 2013թ Ջեջուի «Մեծ մրցանակի» , 2011թ Մոսկվայի և Փարիզի «Մեծ սաղավարտի» խաղակությունների հաղթող ,այս ստուգատեսում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մոնղոլուհի Բունդմա Մունխբաթարը: Օլիմպիական վարկանիշային միավորների համար անզիջում պայքար մղած այս երկու մարզուհիների մրցապվեճում հաջողությունն այս անգամ ժպտաց մոնղոլուհուն, ով չնչին տարբերությամբ միայն՝ 1 յուկով առավելության հասավ Ստանկևիչի նկատմամբ ու իրավունք ստացավ հանդես գալու քառորղ եզրափակչում:
Ժաննան ստիպված եղավ բավարարվել 1/16-րդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարելու համար շնորհվող վարկանիշային 32 միավորով :
Վերջին բոլոր մրցաշարերից վարկանիշային միավորներ վաստակող 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարպետյանը 46 ձյուդոյսիտների պայքարում այս անգամ անհաջողության մատվեց հենց 1-ին գոտեմարտում ՝1/32-րդ փուլում:Նա միայն 2 զգուշացումների պատճառով պարտվեց անգլիացի Նաթոն Բուրնսին: Վերջինս էլ 1/16-րդ փուլում իպոնով զիջեց այստեղ 5 –րդ տեղը զբաղեցրած 2015թ Դյուսելդորֆի «Մեծ մրցանակի» խաղարկության հաղթող ճապոնացի Կենձո Տակայչիին : Կարապետյանն էլ ստիպված եղավ այս անգամ բավարավել միայն ստուգատեսին մասնակցելու համար շնորհվող վարկանիշային 2 միավորով:
Վաղը ՝ փետրվարի 21-ին տատամի կելնի ՀՀ 3-րդ պատվիրակը ՝ 100կգ քաշային կարգի 41 ձյուդոյիստների պայքարին մասնակցող Միխայիլ Մինչինը:Նա վիճակահանության արդյունքներով պայքարը սկսելու է միանգամից 1/16-րդ փուլից ու ուժերը չափելու է վրացի Լաշա Թավելուրիի հետ :
Այս քաշային կարգում Ուրուգվայը ներկայացնող հայազգի ձյուդոյսիտ Պաբլո Աբրահամյանը նույնպես պայքարը սկսելու է Վրաստանի պատվիրակի հետ մենամարտով: Նրա 1/32-րդ փուլի մրցակիցը 2015թ Մարրոկոյի« Մասթերս», ու Թբիլիսիիի «Մեծ մրցանակի» խաղարկությունների հաղթող Բեկա Գիվիաշվիլին է: Այս զույգի հանթողը 1/16-րդ փուլում մրցելու է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուվշինբայ Նայդանի հետ: