Դիմահարդարում՝ ժամադրության համար (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ժամադրությունը, եթե հատկապես այն առաջինն է, շատերի մոտ խուճապ կամ անհանգստություն է առաջացնում. ժամերով անցկացնում եք հայելու առջեւ, քանդում զգեստապահարանը, մի քանի անգամ դիմահարդարվում, հետո մաքրում դեմքը…
Wnews.am-ն արդեն ներկայացրել է, թե ինչ կարելի է հագնել ձմեռային ժամադրությանը, իսկ այժմ եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է դիմահարդարվել ժամադրության գնալիս։
Ամեն ինչ պարզ է. պետք է ընդգծել առավելություններն ու թաքցնել թերությունները, փորձել դուր գալ ընտրյալին, բայց առաջին հերթին ինքներդ ձեզ, որպեսզի ինքնավստահ լինեք։
Շատ աղջիկների սխալը կայանում է նրանում, որ մոռանում են ընտրյալի մասին եւ շպարվում այնպես, ինչպես միայն իրենց է դուր գալիս, կամ երբեմն, չափն անցնում են դիմահարդարման հարցում։
Հիշեք, որ տղաներին դուր է գալիս բնական արտաքինը, ուստի դիմահարդարումն էլ պետք է լինի բնական ու նուրբ։
Ժամադրության համար դիմահարդարումը պետք է լինի պաստելային երանգների մեջ։
Դիմահարդարման հիմքը փայլուն եւ առողջ մաշկն է, դեմքի իդեալական գույնն ու շուրթերի նուրբ փայլը։
Դեմք.
Իհարկե, կատարյալ մաշկը ցանկացած դիմահարդարման հաջողության գրավականն է։ Հիշեք, որ ժամադրությանը մաշկը պետք է հարթ ու գեղեցիկ լինի, սակայն միեւնույն ժամանակ նա չպետք է նկատի, որ դուք դեմքին չափից դուրս շատ տոնային կրեմ կամ դիմափոշի եք քսել։ Իդեալական ընտրությունը թեթեւ տոնային կրեմն է, իսկ թերությունները կարող եք թաքցնել կորեկցիայի համար նախատեսված մատիտով։ Բոլոր միջոցները պետք է որակյալ լինեն, որպեսզի ստիպված չլինեք մի քանի շերտով քսել։
Ճիշտ կանեք օգտագործել նաեւ բազա, որպեսզի անընդհատ ստիպված չլինեք դիմափոշի քսել, երբ մաշկը սկսի փայլել, իսկ բազան թույլ է տալիս դիմահարդարումը երկար եւ կայուն պահպանել։
Սնգույրի հարցում չափը մի անցեք. այն պետք է ձեր դեմքին թարմություն հաղորդի, ուստի իդեալական տարբերակ է բաց վարդագույն երանգը։
Աչքերի դիմահարդարման համար ընտրեք ստվերաներկի բնական երանգներ։ Հաճախ տղամարդիկ չեն հասկանում այս կամ այն թրենդները, նրանց ամենից շատ դուր է գալիս բնականությունը, այդ պատճառով էլ եթե սիրում եք աչքերի վառ սլաքները, դա թողեք մեկ ուրիշ օրվա համար, իսկ նրա հետ հանդիպմանը թող կերպարը մաքսիմալ բնական լինի. առանց ավելորդ գունային շեշտադրումների եւ փայլերի։
Աչքերի ծայրերը կարելի է ընդգծել թեթեւ մատիտով, ցանկության դեպքում նուրբ սլաք արեք։ Պարտադիր ներկեք թարթիչները. դրանք հայացքն արտահայտիչ են դարձնում։
Շուրթեր.
Բալագույն, շագանակագույն, նարնջագույն և այլ վառ շրթներկները ճիշտ կանեք չօգտագործել։ Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է շուրթերի հանգիստ երանգ եւ փայլ։ Բացառություն է կազմում միայն կարմիր շրթներկը, բայց դուք պետք է վստահ լինեք, որ այն ձեզ սազում է։
Եթե ձեր առաջին ժամադրությունն է, ավելի լավ է ընտրեք պաստելային տարբերակ. վարդագույն կամ բեժ փայլ։










