Հաճելի և օգտակար. ինչպես պաղպաղակի օգնությամբ ազատվել ավելորդ քաշից
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Այս գարնանը Լոս Անջելեսում նոր դիետա է հայտնվել, որը խոստանում է պաղպաղակի օգնությամբ արդյունավետ ազատել ավելորդ քաշից:
Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է, չորս օր շարունակ` օրեկան 3 լիտր պաղպաղակ ուտել Kippy’s խանութում: Պաղպաղակով նիհարելու գաղտնիքը կայանում է նրանում, որ այն պատրաստվում է բացառապես բուսական բաղադրիչներից և քիչ քանակությամբ ճարպեր և շաքար է պարունակում:
3 լիտր պաղպաղակի մեջ ընդամենը 1000-1200 կալորիա և 70գ. Ճարպ կա: Դիետայի մշակողները խորհուրդ են տալիս Kippy’s մտնել օրեկան 5 անգամ և 5 տարբեր համերի պաղպաղակ ընտրել: 4-օրյա նիհարելու դիետան 240 դոլար կարժենա, գրում է kedem.ru-ն: