Դիլիջանը սկսել է հառնել՝ ինչպես փյունիկ
SocietyՀայաստանի թոքերը համարվրող Դիլիջան քաղաքն անկախացումից հետո ինտենսիվ սկսել էր շնչահեղձ լինել: Մի կողմից սողանքային գոտիները, մյուս կողմից կլիմայանկան պայմաններն ավելի էին սրել պատկերը, և Դիլիջանը նմանվել էր անխնամ ու քայքայված հուսահատ մի ծերունու: Սակայն վերջին տարիներին Դիլիջանը կարծես նորից հառնել է ու սկսել ոչ միայն շնչել, այլև թթվածին մատակարարել հարակից բնակավայրերին ու ամբողջ հանրապետությանը:
Այսօր արդեն Դիլիջանում այնպիսի խոշորածավալ ծրագրեր են իրականացվում, ինչպիսին է, օրինակ, Դիլիջանի միջազգային դպրոցը: Սա անշուշտ միակ նախագիծը չէ, որի օգնությամբ մի կողմից զարգանում է քաղաքը և մյուս կողմից՝ հպարտորեն ներկայանում միջազգային տարբեր հարթակում: Այսինքն՝ արդեն անցյալում են մնացել խեղճացած ու քանդվող Դիլիջանի մասին պատմությունները, հիմա արդեն գործ ունենք զագացող մի քաղաքի հետ, որի դափնիները երկար ժամանակ դեռ կվայելեք:
Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները: Քաղաքապետի պաշտոնի համար թեև պայքարում էր երեք թեկնածու, բայց ձայների զգալի տարբերությամբ այդ պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Մինչ ընտրությունները ՀՀԿ-ական քաղաքապետը մամուլում հայտարարել էր, որ ինքը 70 տոկոս ձայն կհավաքի և մոտավորապես այդպես էլ եղավ:
Դիլիջանը փոքր քաղաք է և լուրերը նման քաղաքներում կայծակնային արագությամբ են տարածվում, բայց այս դեպքում կարծես արդյունքը մոտ է իրականությանը, քանի որ դիլիջանցիների խոսքով՝ տարիների ընթացքում կուտակված հոգսերը սկսել են կամաց-կամաց մաշվել ու քաղաքը սկսել է ոչ միայն ժպտալ, այլ նաև՝ փայլել: Խոսքն անշուշտ աղբի կույտերց ձերբազատվելու մասին չէ: Այդ խնդիրն էլ կա, բայց Orer.am-ի հետ զրույցում տեղացիներն ասում էին, որ քաղաքապետը խոստացել է, որ այդ հարցն էլ կլուծվի: Ավելին` նույնիսկ, քայլեր են ձեռնարկվում միջպետական մայրուղուց մինչև Պարզ լիճ տանող 12 մետր լայնություն ունեցող ավտոճանապարհը վերանորոգելու համար: Բացի այդ՝ այդտեղ կառուցվում է նաև կամուրջ, որը նույնպես սպասված կառուցներից է:
Անշուշտ, սա միայն մեկ հոգու աշխատանքի արդյունք չէ: Դիլիջանն այս ամենին հասել է բազմաթիվ ծրագրերի միջոցով, բայց պետք է խոստովանել, որ մոտ է այն ժամանակը, որ ցեխին այստեղ կփոխարինի ասֆալտը: Ի դեպ՝ ցեխն այս քաղաքում այնքան շատ էր, որ աշնանից մինչև գարուն ընկած ժամանակահատվածում ոչ միայն փակվում էր Պարզ լիճ, Հաղարծին, Գոշավանք և այլ պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները: Տեղացիները պատմում են, որ Դիլիջանի երբեմնի համբավը չարատավորելու համար ավադույթ էր դարձել մինչև ծնկները ցեխի մեջ լրողացող փողոցների ու ճանապարհների մասին զբոսաշրջիկների համար իրականությունից հեռու պատմություններ հյուսելը:
Համայնքների խոսշորացման արդյունքում՝ Դիլիջանի և քաղաքին միացած հարակից 6 գյուղերի առջև թեև դեռ բավականին խնդիրներ կան, բայց վերընտրված քաղաքապաետը գործով կարողացել է ապացուցել, որ իրեն հաջողվում է դրանք կամաց-կամաց հարթել:
Մնում է բարի երթ մաղթել նորըտիր քաղաքապետին և հուսալ, որ Դիլիջանը ինչպես նախկինում, այնպես էլ մոտ ապագայում միջազգային տարբեր հարթակներում կթմբկահարվի, որպես մտքի ու գործի անկեղծ դարբնոցի: Այնպես որ՝ Դիլիջանն՝ ինչպես փյունիկ, նորից հառնում է և ոչ միայն կարողանում հյուրընկալել աշխարհի տարբեր անկյուններից սովորելու ժամանած երեխաներին, այլև ցանկացած տեղացի ու արտերկրի զբոսաշրջիկների, ուր բոլորն էլ իրենց սկսել են զգալ ինչպես իրենց տանը:
Արմինե Գրիգորյան