Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Սարկիսովին

Society

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները:


«Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ եկեղեցական անդաստանն ավելի է պայծառանում շնորհիվ եկեղեցականների ու աշխարհականների համատեղ գործակցության: Անդրադառնալով մեծարյալին` Տեր Վահրամն ասաց, որ տիար Ս. Սարկիսովը` իբրև ազգի և Եկեղեցու նվիրյալ զավակ, ունկնդիր աստվածային հրավերին, մշտապես ազգաշեն իր գործերով զորակցություն է բերել հայոց կյաքին և մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու զորացման աստվածահաճո գործին: 

Ազգային բարերարի հավատավոր նկարագրի և ազգային կյանքի տեսլականի մասին վկայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը` ներկայացնելով նաև մեծարյալի անցած ուղին ու տարբեր ոլորտներում վերջինիս կողմից իրականացված հայանպաստ ընդարձակ գործունեությունը:
Այնուհետև «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը: 

Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, մասնավորաբար ասված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և տեղյակ ենք Ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բազմարդյուն վաստակին: Դիվանագիտական գործունեությամբ Դուք կարևոր ջանքեր եք ներդնում ի խնդիր մեր երկրի զորացման ու առաջընթացի, նաև ազնիվ բարերարություններով սատարում հայրենաշեն տարբեր ծրագրերի իրականացմանը` նախանձախնդիր լինելով, որպեսզի առավել բարօր ու բարգավաճ լինի մեր ժողովրդի զավակների կյանքը Հայաստանում և Արցախում:

Գոհունակություն է Հայրապետիս համար, որ եկեղեցասեր ոգով ու սրտաբուխ ընծայաբերումով Դուք կարևոր ներդրում բերեցիք նաև Վրաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության աստվածահաճո գործին: Փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ Տիրոջ օրհնությամբ և հավատավոր Մեր զավակների օժանդակությամբ բարեզարդվեց պատմական սրբավայրը, որ դարեր շարունակ իր օրհնաբեր հարկի ներքո է միավորում վիրահայ բարեպաշտ մեր ժողովրդին:

…Ի խորոց սրտի աղոթքով Բարձրյալն Աստուծո շնորհներն ու օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում, որ Ամենախնամ Տերը պարգևի Ձեզ քաջառողջ արևշատություն և աստվածահաճո գործերի նորանոր հաջողություններ»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:

Իր հերթին տիար Սերգեյ Սարկիսովը բարձրագույն պատվի արժանանալու համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը: Նա մասնավորապես կարևորեց Հայ Եկեղեցու առաքելությունն աշխարհասփյուռ հայության կյանքում ազգային ինքնության պահպանության գործում:
Վերջում հիշարժան օրվա առիթով իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ազգային կյանքում իրականացրած օգտաշատ ծառայությունների դիմաց, ընդառաջ  Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհվեց հայ ազգի ու Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ Ս. Սարկիսովին:

Հայոց Հայրապետը գոհություն հայտնեց Երկնավորին, որ հայ ժողովրդին պարգևում է ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց աշխատանքի արդար վաստակից մաս և բաժին են հանում ազգի և Հայ Եկեղեցու շենացման ու պայածառացման օրհնյալ գործին: Խոսելով Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման կարևոր նախաձեռնության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիարք Ռուբեն Վարդանյանին և Սերգեյ Սարկիսովին իրենց նախանձախնդիր ոգու համար:

Պարգևաբաշխությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»,–այս մասին ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:
 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors