Ամուսինը սպանել է կնոջը՝ հարսանիքից ընդամենը ժամեր անց. (լուսանկարներ)
LifestyleԱշխարհի ամենակարճ ամուսնությունը տևել է շուրջ 4 ժամ, իսկ այդ ժամերը անցել են կռվի և խուճապի մեջ,-գրում է Orer.am-ը: Հարսանիքի ժամանակ գինովցած տղամարդը հանդիմանել է իր կնոջն այն բանի համար, որ վերջինս չի հնարավորություն չի ունենալու տիրանալ իր կարողությանը: Նույն օրը երեկոյան նորապսակ զույգի վեճը զարգացել ու տեղափոխվել է կռվի, ծեծ ու ջարդի դաշտ: Հարսանիքին հրավիրված անձինք ստիված են եղել լքել տունը, իսկ նրանցից մեկն էլ առաջարկել է կնոջը, որպեսզի նա գիշերի իր տանը, սակայն տիկին Էյքերը հրաժարվել է : Հյուրերի գնալուց շուրջ 3 րոպե անց կինը զանգահարել է 911 և հաղորդել, որ ամուսինն իրեն ծեծի է ենթարկում, իսկ իրենց տանը կա զենք, որը ամուսինը պատրաստվում է գործի դնել և սպանել իրեն: Դժբախտաբար կինը չի կարողացել փրկվել, իսկ նրան սպանած ամուսինը ինքնասպան է եղել:





Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը