«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների միջև անցկացվում են շախմատային մրցաշարեր
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են դատապարտյալների միջև անցկացվող շախմատային մրցաշարերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է հերթական շախմատային մրցաշարը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անդրանիկ Ասրյանը, երկրորդը` Արմեն Ղազարյանը, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում Արսեն Ավետյանն է եղել: