Լոռիում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SocietyՎանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում փետրվարի 22-ին` ժամը 02:00-ին, հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը ժամը 02.35-ին Վահագնի գյուղի մոտ` ճամփեզրին, հայտնաբերել է 1972թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով:
Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: