Yerevan, 01.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խորհրդարանում մեկնարկել են օմբուդսմենի ընտրության քննարկումները

Politics

Խորհրդարանում մեկնարկել են մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկումները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին հայտնեց, որ հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Արման Թաթոյանի թեկնածությունը՝ վստահություն հայտնելով, որ նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կկարողանա լիարժեք իրականացնել իր վրա դրված պարտականություններն ու իր գործառույթները:

Արման Թաթոյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ամենազգայուն և կարևորագույն ոլորտներից է: «Այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ ինչպես երկրի զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր անձի պաշտպանվածության վրա: Իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը լի է մարտահրավերներով, որոնք անընդհատ փոփոխվում են և դրանց  հաղթահարման համար յուրաքանչյուր դեպքոում պահանջվում են նոր մոտեցումներ: Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը և դրան ում մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժևորվեցին 2015թ. սահմանադրական բարեփոխումներով: Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից արձանագրվեց մարդու իրավունքների պաշտպանին դիմելու յուրաքանչյուր անձի բացարձակ իրավունքը: Սա է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժամանակակից այն մոտեցումը, որը դրված է Հայաստանի իրավապաշտպան համակարգի զարգացման հիմքում: Այս մոտեցումն առավել քան օրինաչափ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:

Նա հավելեց, որ իրավապաշտպան քաղաքակիրթ պահանջները մեծ ծանրություն են դնում պետության վրա: Համաձայն նոր ձևավորված համաեվրոպական սկզբունքների՝ պետություններն իրենք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի յուրաքանչյուր ոք իրեն լիարժեք պաշտպանված զգա սեփական երկրում: «Ըստ այդմ՝ Օմբուդսմենի ինստիտուտին վերապահվում է հատուկ նշանակություն՝ որպես իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն մասնակից: Այսքանով հանդերձ, համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:

Նա ցավով նկատեց, որ Հայաստանում շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք մարդու իրավունքների և ազատությունների խախտումների պատճառ են դառնում: «Օրինակ, համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը, դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու և այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով: Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական և ռիսկային գնահատման մոտեցումը: Մտահոգիչ է այ ն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք՝ հակառակ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքների երաշխիքներից: Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ՝ չնայած միջազգային պահանջներին»,- ընդգծեց Թաթոյանը:

ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով՝ ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք: Նրա խոսքով՝  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային գործոն է Սահմանադրությամբ նրան տրված լիազորությունների շրջանակը, որը պետք է զարգացում ստանա սահմանադրական օրենքի մակարդակով:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank