Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015-ը մարզային առողջապահական համակարգի արդիականացման աննախադեպ տարի էր. Նելսոն Զուլոյան

Interview

Համաձայն ՀՀ Նախագահի` մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի, մարզային առողջապահական համակարգի արդիականացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս մասին ընդգծեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում` անդրադառնալով մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրերին:

-Պարոն Զուլոյան, փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի մոտ ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները, համաձայն մամուլի հաղորդագրության կառավարության ղեկավարն բավարարված է կատարված աշխատանքներից: Կարո՞ղ եք նեկայացնել ինչպիսինն էր տարին մարզային առողջապահական համակարգի արդիականացման համար:

- Մեզ համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող արժանանալ ՀՀ վարչապետի նման գնահատականի: Հիրավի, կառավարության ղեկավարը դրական գնահատեց ՀՀ առողջապահության նախարարության, առանձնացված ստորաբաժանումների և բժշկական հանրության կողմից 2015թ. իրականացված աշխատանքները, որի հիմքում ընկած են տեսանելի և շոշափելի արդյունքներ: Ներկայացնեմ, դրա վառ օրինակներից մեկը. տարեվերջին` ամանորյա եռուզեռի ժամանակ, երբ մեր հայրենակիցները նախապատրաստվում էին տոներին, ամբողջ համակարգը նախարար Մուրադյանի գլխավորությամբ պայքարում էր, այսպես կոչված, «խոզի» գրիպի (H1N1) համաճարակը կանխարգելելու և հետևանքները նվազեցնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներին, ապա պետք է ընդգծեմ, որ տարին, իրոք, աննախադեպ էր մեզ համար: Այսպես, ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք ավարտին հասցրեցինք 4 մարզային բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքները: Սահմանամերձ Բերդ քաղաքում շահագործման հանձնվեց ազգաբնակչության կողմից երկար սպասված Բերդի բժշկական կենտրոնը: Տնտեսված միջոցների հաշվին հիմնանորոգվեց և վերազինվեց Ճամբարակի առողջության կենտրոնը: ՀՀ Սյունիքի մարզում, ի լրումն Գորիսի և Քաջարանի բժշկական կենտրոնների վերակառուցվեց և համալրվեց նոր սարքավորումներով Կապանի բժշկական կենտրոնը: Առանձնակի հպարտությամբ ուզում եմ նշել, որ հեռավոր Մեղրու տարածաշրջանում կառուցվեց նոր` ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող, բժշկական կենտրոն, որը համոզված եմ, շնորհիվ իր հզոր բուժական և ախտորոշիչ հնարավորությունների` ծառայություններ է մատուցելու ոչ միայն տարածաշրջանի, այլև հարևան Իրանի ազգաբնակչությանը:

Ծրագրերի իրականացման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին, գյուղական համայնքներում` հնարավոր դարձավ հիմնանորոգել 2 և կառուցել 11 բժշկական ամբուլատորիաներ, արդյունքում էլ ավելի մատչելի դարձնելով առողջության առաջնային պահպանման ծառայությունները մեր մարզերի բնակչության համար:

Վերոնշյալը հանդիսանում է նաև ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության գործնական իրականացման բաղկացուցիչ մասերից մեկը, քանի որ նախարարության քաղաքականությունը ենթադրում է անցում կատարել հիվանդությունների բուժումից դեպի կանխարգելում, որի առաջնագծում են հենց ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բուժհաստատությունները:

- Քանի որ Դուք խոսեցիք հիվանդությունների կանխարգելումից, ուզում ենք հարցնել ` ինչպե՞ս է ընթանում 2015թ.-ին մեկնարկած զանգվածային սքրինինգային ծրագիրը:

- Ինչպես արդեն մեր համաքաղաքացիներից շատերը տեղյակ են, 2015թ. մեկնարկել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերմանն ուղղված անվճար սքրինինգային ծրագիրը: Պետք է փաստեմ, որ իրականացված հետազոտությունների քանակը բավականին տպավորիչ է: Մասնավորապես` նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի ընթացքում իրականացվել են 526,202 հետազոտություններ, այդ թվում 58,602 ՊԱՊ թեստ, 197,100 արյան մեջ գլյուկոզայի որոշման թեսթ և շուրջ 270,490 քաղաքացիներ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:

Քանի որ ծրագիրը եռամյա է, բնականաբար մենք չենք բավարարվում ունեցած արդյունքներով և ակնկալում ենք բնակչության էլ ավելի ակտիվ մասնակցություն: Այդ նպատակով, ներկայում կրկնապատկել ենք հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների քանակը:

 -Պարոն Զուլոյան, իսկ ինչպիսի՞ ծրագրեր ունեք նախատեսված ընթացիկ տարում:

-Ինչպես նշեցի, նախորդ տարին, իրոք, աննախադեպ էր, կատարված աշխատանքների ծավալի առումով: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարում պլավորված աշխատանքները, տարբերվելով իրենց բացառիկությամբ, կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար:

Խոսքն առաջին հերթին ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Հայաստանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքների մասին է, որոնք իրականացվում են «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի և անձամբ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել հաշված ամիսներ անց: Մինչ կենտրոնը կսկսի ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը, վեց փորձառու ար յունաբաններ կգործուղվեն արտերկրի առաջատար գիտահետազոտական կենտրոններ` վերապատրաստման դասընթացներ անցնելու համար:

Այս նորաստեղծ համալիրում, իրականացվելու է արյան և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների ախտորոշում ու բուժում ժամանակակից սարքավորումների և մոտեցումների կիրառմամբ, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանում իրականացվելու է ոսկրածուծի փոխպատվաստում, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Արդյունքում, այդ բարձր տեխնոլոգիական միջամտությունը հասանելի կդառնա Հայաստանի ազգաբնակչությանը, և հիվանդները ստիպված չեն լինի մեկնել արտերկիր բուժման նպատակով:

Ավարտին է մոտենում նաև քաղցկեղի միասնական ռեգիստրի ստեղծման գործընթացը, որը դյուրացնելու է հանրապետությունում քաղցկեղների հաշվառման գործընթացը, ստեղծելով նոր հնարավորություններ դրանց տարածվածության, ռիսկի գործոնների ու խմբերի գիտական հետազոտության համար, ինչը կնպաստի չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

-Իսկ մարզերում աշխատանքներ նախատեսված չե՞ն:

- Ուզում եմ տեղեկացնել մեր ընթերցողներին, որ համաձայն ՀՀ Նախագահի` մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի, մարզային առողջապահական համակարգի արդիականացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Արդեն այս տարի մենք կմեկնարկենք Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Եվ իհարկե, Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվելու է զանգվածային սքրինինգային ծրագիրը: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և հիշել, որ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է: Ինչ վերաբերում է քաղցկեղին, ուզում եմ մեջբերել ապաքինված հիվանդներից մեկի խոսքերը` «քաղցկեղը կարող է սկսել պայքարը, բայց միայն ես եմ, որ կարող եմ ավարտել այն հաղթանակով», այլ կերպ ասած, ներկայում վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ամենևին էլ դատավիճռ չէ, այլ հաճախ կառավարելի և բուժելի հիվանդություն:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia