Լույս է տեսել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը. Սրբուհի Սարգսյանն՝ ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը «Allusion» բենդի հետ համատեղ մեծ անակնկալ ունի. շատ շուտով նրանց երկրպագուները հնարավարություն կունենան ձեռք բերել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը, ուր տեղ են գտել յոթ քավեր գործեր.
«Վերջապես լույս է տեսել մեր առաջին ձայնասկավառակը, որը բաղկացած է յոթ երգերից: Ձայնասկավառակն արդեն կա, բայց շնորհանդես դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ մեծաքանակ տարբերակով պատրաստ չէ: Իհարկե, դա էլ չի ուշանա. առաջիկայում կկազմակերպենք շնորհանդես, որից հետո ցանկացողները կկարողանան ձեռք բերել մեր առաջին ձայներիզը: Նկատեմ, որ սա բավականին ծավալուն աշխատանք էր, քանի որ բոլոր գործիքները կենդանի ձայնագրել ենք, համաշխարհային հայտնի երգերին տվել ենք մեր ձեռագիրն, ինչը կարծում եմ, հավանության կարժանանա: Ի դեպ, մեր ձայնասկավառակի պահանջը կարծես թե դրսում էլ կա, ուստի նոր այն հասանելի կլինի նաեւ Հայաստանից դուրս,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սրբուհի Սարգսյանն ու ավելացրեց,- մեզ տարբեր ակումբներում լսած հանդիսատեսը իսկապես պահանջում էր ձայնասկավառակ թողարկել, նրանք հաճախ մոտենում էին մեզ ու ասում, որ ուզում են մեզ լսել նաեւ իրենց մեքենայի մեջ, տանը: Շատ երկրպագուներ ունենք նաեւ արտերկրից, ովքեր Հայաստան այցելելով ու մեզ լսելով, ուզում էին մեր ձայնասկավառակը տանել իրենց հետ: Ուրախ ենք, որ ունենք մեզ սիրողների փոքրիկ բանակ եւ հույս ունենք, որ այն գնալով իր սահմանները կընդլայնի: Ի դեպ, երբ մեր խումբը նոր-նոր էր կազմավորվում, բոլորիս մի երազանք էր համախմբում՝ մեր միջոցով ներկայացնել որակյալ երաժշտություն եւ տարածում ունենալ, իսկ ձայնասկավառակը կօգնի մեր երազանքի ճանապարհով ավելի վստահ քայլել»:
Շարունակությունը՝ այստեղ: