«Սիրող» ամուսինը 12 տարի է՝ կնոջը պահում է վանդակում (լուսանկարներ)
LifestyleՉինաստանի Գուանդուն նահանգի 64-ամյա բնակիչ Լո Ցզինդունը 12 տարի շարունակ կնոջը պահում է վանդակում՝ համարելով, որ նման կերպ հոգ է տանում նրա մասին: Կնոջը նա գնել է մարդ վաճառողներից։
Ամուսնությունից մեկ տարի անց նրանք որդի են ունենում։ Երջանիկ հայրը նրան անվանում է իր պատվին՝ առանց կնոջ կարծիքը հարցնելու, ում անունը նույնիսկ նա չգիտի։ Տղամարդը նշել է, որ կնոջը ինքն անվանել է «կին», իսկ երեխայի ծնվելուց հետո՝ «իր որդու մայր»։
Չինացու խոսքով, երեխայի ծնվելուց հետո կնոջ հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, նա դարձել է ագրեսիվ և սկսել է հարձակվել սկեսրոջ վրա, ինչից հետո Լոն և նրա մայրը որոշել են փակել կնոջը վանդակում։ 2002-ից ի վեր նա գտնվում է այդ փոքրիկ վանդակում։



