Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 2 պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձ անագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 10 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: