Մայրության երջանկությունը կամ ծննդաբերություն՝ առանց գունազարդումների. Ֆոտոշարք (18+)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Անջելա Գալո՝ ծննդաբերության ժամանակ պրոֆեսիոնալ օգնական և լուսանկարչուհի: Վերջերս նրա աշխատանքներն ընտրվել էն Պրոֆեսիոնալ Լուսանկարիչների Միջազգային Ասոցացիայի կողմից՝ մասնագիտացված ծննդաբերության նկարահանումների մեջ, և այժմ կինը պատրաստվում է հրատարակել սեփական աշխատանքների գիրքը:
Ծննդաբերության պատմություններով և նկարներով Անջելան ոչ միայն մարտահրավեր է նետում ծննդաբերության սոցիալական և մշակութային նորմերին, այլ նաև ընթերցողներին նոր գիտելիքներ և փորձ է նվիրում:
Անջելան՝ ամուսնու և երկու երեխաների հետ միասին պատրաստվում է կես տարի ճանապարհորդել աշխարհով մեկ՝ ուսումնասիրելով հղիությունը, ծննդաբերությունը և երեխաների դաստիարակությունը տարբեր մշակույթներում: Նա պատրաստվում է զրուցել տարբեր մասնագետների և երիտասարդ մայրիկների հետ, ովքեր կիսում են իր հայացքները:
Նրա խնդիրն է գրել մի գիրք, որը կփոխի մարդկանց ընկալումը, կնվիրի նրանց ծննդաբերության մասին դրական տեսություններ:
Գրքի անվանումն արդեն հայտնի է. «Ծննդաբերություն մեծ աշխարհում»:
Անջելան՝ իր երեխաների հետ










