Գերչակի յուղը լավագույն միջոցն է մազերի, հոնքերի և թարթիչների աճի խթանման համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գերչակի յուղը մաշկի, մազերի խնամքի համար ունի անգնահատելի օգտակարություն, սակայն մարդկանց մեծամասնությունը խուսափում է այն օգտագործել՝ դրա կպչուն հատկության պատճառով։
Գերչակի յուղն իսկապես լավագույն բնական միջոցն է բազմաթիվ մաշկային և մազերի հետ կապված խնդիրների լուծման համար։ Այն խթանում է մազերի, հոնքերի, ինչպես նաև թարթիչների աճն ու ավելի հաստ ու խիտ դարձնում։
Հոնքերը հաստացնելու համար անհրաժեշտ է երեկոյան քնելուց առաջ հոնքերին քսել գերչակի յուղը և քնել։ Այս մեթոդն իսկապես փորձված է և ապացուցված է, որ ժամանակի ընթացքում հոնքերը հաստանում են ու ստանում են լիովին նոր, թարմ տեսք։ Այս մեթոդը շատ արդիական է, եթե հաշվի առնենք, որ ներկայումս նորաձևության մեջ առավել թրենդային է դարձել հաստ հոնքերը։
Թարթիչները երկարացնելու և խտացնելու համար ևս գերչակի յուղը պետք է քսել երեկոյան քնելուց առաջ։ Գերչակի յուղը թարթիչներին քսելու համար անհրաժեշտ է սևաներկի մաքուր խոզանակ, որով այն շատ հեշտությամբ է քսվում թարթիչներին։ Մազերի աճը խթանելու համար ևս այն պետք է քսել գլխամաշկին։
Գերչակի յուղն արդյունավետ հակաբակտերիալ և հակասնկային միջոց է, որը հեռացնում է բակտերիան ու սունկը մազերից։ Լինելով թանձր՝ գերչակի յուղը ծածկում է մազարմատները և կանխում է մազաթափությունը։
Ավելին, այն պարունակում է օմեգա-9 ճարպային թթու, որը սնուցում է մազերը, մազարմատները և մաշկը՝ բարելավելով մազերի որակը։
Գերչակի յուղը նաև վերացնում է սպիներն ու փափկեցնում է շուրթերը։ Շնորհիվ իր՝ մաշկի մի քանի շերտեր ներթափանցելու կարողության՝ գերչակի յուղը հիասքանչ միջոց է նաև սպիներից ազատվելու համար։
Քանի որ շուրթերը մշտական խնամքի կարիք ունեն, ապա գերչակի յուղը կարող է շատ արագ փափկեցնել և պաշտպանել շուրթերը։ Այն հիդրատացնում է շուրթերը և հաղորդում է բնական փայլ։