Հայտնի է Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանի անունը
Society96՝ կողմ, 7՝ դեմ, 4 անվավեր. Ա. Թաթոյանն ընտրվեց ձայների մեծամասնությամբ
Րոպեներ առաջ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց ՄԻՊ ընտրությունների քվեարկության արդյունքների: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է թվով 107 պատգամավոր:
Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:
Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո Ա. Թաթոյանը հանդիսավոր երդվեց հավուր-պատշաճի կատարել մարդու իրավունքների պաշտպանի իր պարտականությունները: