Անաստասիա Վոլոչկովան՝ ռուսական բաղնիքում
Lifestyle1in.am-ը գրում է.
Անաստասիա Վոլոչկովան բաղնիքի և բաց լուսանկարների սիրահար է: Այս անգամ նա իր երկրպագուներին ցնցել է բաղնիքից լուսանկարներով: Իր ինսթագրամյան էջում բալետի պարուհին հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք վայրկենաբար շատ մեկնաբանություններ են ստացել:
Առաջին լուսանկարը Անաստասիան մեկնաբանել է այսպես. «Ռուսական բաղնիք, ռուսական հոգի, սառցե կնքավազան, գեղեցկություն և առողջություն»: Բաժանորդագիրները միանգամից նշել են, որ այդ լուսանկարը բոլորովին Վոլոչկովայի ոճով չէ. չի ապշեցնում անկեղծությամբ:
Սակայն հետո Վոլոչկովան հրապարակել է այլ լուսանկար, որը մակագրել է այսպես. «Ռուսական բաղնիքի համար ամենահրաշալի ժամանակը ձմեռն է: Երբ կա սառույց և ձյուն: Քանի որ այդ գործընթացում ամենագլխավորը ջերմության ու ցրտի հակադրությունն է: Եվ իհարկե՝ ճիշտ ավելները: Կաղնի և եղևնի: Այս տնային հանգիստը իմ համերգների միջև աստվածային էր»:
