Հանքերի հետ խաղ անել չի կարելի. Հրանտ Բագրատյան
EconomicsԱզգային Ժղովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ինչի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն իր ելույթում տեղեկացրեց, որ տեւական ժամանակ հայկական գունագեղ քարերն օգտագործվում են հոշանվերների, շինարարության մեջ, և ներկայումս Վանակատի հանքավայրը շահագործողները խնդիրներ ունեն: Որպեսզի արդյունավետ լինի օբսիդիանի շահգործումն ու մշակումը, որոշվել է, որ հանքավայրի շահագործման համար օպտիմալ պետտուրքը 100 հազար դրամն է՝ 10 մլն-ի փոխարեն:
Լսլով ելույթը` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Բա ինչի՞ էին հաշվել 10 մլն, եթե ճիշտը 100 հազար դրամն էր: Ո՞վ պետք է պատժվի դրա համար: Պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա՝ ես գիտեմ, որ կա մի բանաձեւ՝ դա ռոյալթին է։ Հանքերի հետ խաղ անել չի կարելի: Քիչ ես դնում՝ գերշահագործում է գնում, շատ ես դնում՝ գործն է կանգնում: Աշխարհը մոգոնել է մի բանաձեւ՝ ռոյալթի՝ հաշվի առած եկամուտ»,- նկատեց Հրանտ Բագրատյանը: